Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հետապնդումների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

You may also like...