ՀԷՑ-ի բաժնեմասերը ՀՀ կառավարությանը տալու մասին խոսակցությունները կեղծ են

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը և գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հերքել են ՀԷՑ-ի բաժնեմասերը ՀՀ կառավարությանը տալու մասին խոսակցությունները։

«Չի կարող նման բան լինել»,- ասել է Կարեն Դարբինյանը՝ նշելով, որ նման գործընթաց չկա։

Նրա խոսքով՝ «մինչ այսօր Հայաստանի ՀԷՑ-ի առաջ նման խնդիր չի դրվել և չի լինելու»։

Կարեն Հարությունյանն էլ նշել է, որ նման հարց երբևէ չեն քննարկել. «Եթե լինի, քննարկումներ կլինեն։ Բայց նման բան չկա»։

Դարբինյանը նաև շեշտել է, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի ՀԷՑ սեփականատերը։

You may also like...