Սոցապնախարարն այցելել է Արենիում պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տներ

Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այցելել են նաև Արենի համայնքում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տները։

Այս մասին  հայտնում են ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարությունից:

Վերջիններս բնակիչների հետ զրուցել են ծրագրին դիմելու ընթացակարգի, տրամադրվող աջակցության փուլերի, շինարարական աշխատանքների մասին։

Ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի առկայության միջոցով իրենց երազանքի տունը իրականություն դարձնելու հնարավորության համար։

You may also like...