Կստեղծվի նեդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման N 2 հավելվածի 15-րդ կետով՝

1․ Մասնավոր նախաձեռնությամբ ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն ուղղված քննարկումների համակարգման և մշտադիտարկման, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը և խթանմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներդաշնակեցմանն ուղղված քննարկումների իրականացման նպատակով ստեղծել ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2 2․ Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված ներդրումային ծրագրերը ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով։

3․ Սահմանել, որ հանձնաժողովն իր կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան ամփոփ տեղեկատվություն է հրապարակում www.gov.am կայքում մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4․ Սահմանել, որ հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է հանձնաժողովն առաջին նիստի ընթացքում։

5․ Հանձնաժողովի անդամներին՝

1) հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով ապահովել մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին․

2) հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ներդրումների ոլորտի կարգավորմանն ուղղված և համակարգային խնդիր պարունակող իրավական ակտերի նախագծերը։

You may also like...