Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Նախարար

«Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է, և էական չէ, թե մեր երկրի առևտուրը որևէ երկրի հետ ինչքան կլինի»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Եթե մեր երկրի առևտուրը ԱՄՆ-ի հետ լիներ 80%, մնացած աշխարհի հետ՝ 20, ես նորից կխոսեի դիվերսիֆիկացիայի մասին»,- նշեց Պապոյանը։

Ըստ նրա՝ դիվերսիֆիկացիան մի գործընթաց է, որի արդյունքում արտահանումն ու ներմուծումը ոչ թե մեկ տեղից է կախված, այլ բազմաթիվ․ «Այս առումով աշխարհում ինքնաբավ պետություններ չկան»։

You may also like...