Արմեն Գրիգորյանը Նիդերլանդների նոր դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Սեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

ՀՀ ԱԽ գրասենյակից  Petutyun.com–ին  հայտնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդերլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

You may also like...