Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու մասին՝  դեռ  որոշում չունենք․ ՀՀ վարչապետ

Կմասնակցի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին։

Այս հարցին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է Հարավկովկասյանի տարածաշրջանյան միության գաղափարին, նա նկատել է․ «Կովկասյան միությունը» հենց հնչում է շատ կոնկրետ նախագիծ, որի վերաբերյալ վերաբերմունք ունենալու համար պետք է ծանոթ լինել մանրամասներին, բայց այս համատեքստում ուզում եմ ընդգծել մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը, որին հույս ունեմ ծանոթ եք, ու որը տարածաշրջանի մակարդակով մտածելու ու գործելու եղանակներից մեկն է»։

You may also like...