Արցախցիների մի մասը չի կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից․ պարզաբանում

Արցախցիների մի մասը չի հասցրել դիմել 40+10 կեցության և բնակարանային ծրագրերին, այդ պատճառով էլ չեն կարող օգտվել դրանցից։ Այս մասին  հայտարարեց   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիային։

«Այն մարդիկ, ովքեր ունեցել են բնակարանային ծրագրի հավաստագիր, նրանք չէին կարող օգտվել ծրագրից։ Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին՝ նրանք չեն հասցրել դիմել ծրագրերին, այդ պատճառով էլ չեն օգտվել և՛ բնակարանային ծրագրից, և՛ 40+10-ից»,-նշեց Զառա Մանուչարյանը։

Նա նաև հավելեց, որ այժմ մշակվում են նոր ծրագրեր, իսկ դրանք արդեն կգործեն միայն ՀՀ կառավարության հավանության դեպքում։

Հիշեցնենք, որ 2024թ․ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժանանակ արցախցիները պահանջում էին պատասխան՝ ինչո՞ւ են իրենք հայտնվել 2022 թ․ շահառուների ցուցակում, մինչդեռ իրենք բռնատեղահանվել էին 2023 թ․-ի սեպտեմբերին։

You may also like...