Կունենանք հիմնանորոգված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն` ընդլայնված ծառայություններով

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Ստեփան Աթոյանին:

Փոխնախարարը նշել է, որ կենտրոնի հիմնանորոգումը, աշխատանքային պայմանների ու մատուցվող ծառայությունների բարելավումն առողջապահության նախարարության գերակայություններից է.

«COVID-19 համավարակը ցույց տվեց, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են  ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, բուժման ծառայությունները: Կենտրոնի համար սկսվում է անցումային շրջան: Անելու ենք ամեն ինչ տրամադրվող ծառայությունները և աշխատանքային պայմանները նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասել է Լենա Նանուշյանը:

Փոխնախարարը նշել է, որ առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում, ի թիվս մի շարք բժշկական կենտրոնների, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ևս կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:

You may also like...