Ալեն Սիմոնյանը եվ Սահիբա Գաֆարովան կհանդիպեն Ժնեվում

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում, այս մասին հայտնել է կառույցի խոսնակ Թոմաս Ֆիցսիմոնը։

Պաշտոնյայի խոսքով՝ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-17-ը:

Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումն այս տարվա մայիսին էր Ժնևում։

You may also like...