Արմեն Գրիգորյանը եվ Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակության հարցը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ:
ԱԽ գրասենյակից Petutyun.com–ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից:
Կողմերը քննարկել են նաև Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:
