ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը որսացել եվ ոչնչացրել են 125 ԱԹՍ
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 125 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
67 անօդաչու թռչող սարք որսվել և ոչնչացվել է Վոլգոգրադի, 17-ը՝ Բելգորոդի, 17-ը՝ Վորոնեժի, 18-ը՝ Ռոստովի, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կրասնոդարի և Կուրսկի մարզերի, 3 անօդաչու՝ Ազովի ծովի օդային տարածքներում:
