Երեվանում ընթանում է Եվրասիական տնտեսական համաժողովը

Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ընթանում են  Եվրասիական տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի երրորդ նիստերը։

Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի եւ ելույթների թեմաներն են. ենթակառուցվածքը եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները եւ լուծումները; Իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները;

Բիզնեսի եւ պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում; ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան; զարգացման հեռանկարները։

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։

Այնուհետեւ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։

You may also like...