ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Այդ մասին  Petutyun.com–ին են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասները: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային նախագծերին Հիմնադրամի մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ԿԶԵՀ մասնակից-պետություններում մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությանը, ինչպես նաև ԿԶԵՀ «վաղ արձագանքման» գործիքի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացումների շուրջ կանխատեսումներին:

You may also like...