Բագրատաշեն, Բավրա եվ Գոգավան մաքսային անցակետերում աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։

Այս մասին   Petutyun.com–ին   հայտնում են ՊԵԿ-ից:

Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար։

You may also like...