ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Յուտաքսի» ընկերության կողմից առերեվույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Հանձնաժողովիդ  Petutyun.com–ին  հայտնում են, որ ընկերությունը Utaxi ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում Utaxi հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։

You may also like...