2024-ի 8 ամիսներին ՀՀ-ում ծնվել է 21,8 հազար մարդ, մահացել է 17,2 հազարը
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ի հունվար-օգոստոսին հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:
Այս մասին Petutyun.com–ին հայտնում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ այդմ, այդ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 21 876 մարդ, մահացել է 17 217 մարդ:
Այս տարվա 8 ամիսների արդյունքներով գրանցվել է 10 405 ամուսնություն եւ 3041 ամուսնալուծություն:
Նույն ժամանակահատվածում սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 169 հազար 964 մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 3 մլն 168 հազար 452 մարդ: Կենսունակության գործակիցը կազմել է 127.1 տոկոս:
