Բայդենը, Շոլցը, Մակրոնը եվ Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արեվելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, հայտնում է news.sky.com-ը:

Հանդիպումը կայանալու է շաբաթ օրը։  Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կայցելեն Ռամշտայն ամերիկյան ավիաբազա՝ Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ բանակցությունների համար, որին կմասնակցեն նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլ առաջնորդներ, հայտնում է աղբյուրը։

You may also like...