ՀՀ կառավարության որոշմամբ Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին հատկացվել է 46 մլն 810 հազար դրամ

«Փանիկի մշակույթի տան հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի արժեքը 165 մլն դրամ է կազմել։ Այս մասին  Petutyun.com–ին  տեղեցնում են Շիրակի մարզպետի  աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում նորոգվել է 610 քմ ընդհանուր մակերեսով մշակույթի տունը, իրականացվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, անցկացվել ջեռուցման համակարգը։

Վերանորոգման գումարի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջից։

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների հերթական համաֆինանսավորման գումարն է հատկացվել՝ 46 մլն 810 հազար դրամ։

You may also like...