ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում, որտեղ մասնավորապես ասվում է․
Մեծարգո՛ Ռուստամի Էմոմալի,
Մեծարգո՛ Մահմադթոիր Զոքիրզոդա,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովի կապակցությամբ եւ ցանկանում եմ շնորհավորել մեր հարգարժան տաջիկ գործընկերներին Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի առիթով:
Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել Տաջիկստանի հյուրընկալ հողում:
Սահմանադրությունը կոչվում է հիմնարար օրենք, քանի որ վերջինս միակ կամ այն սակավաթիվ օրենքներից է, որոնք սովորաբար ընդունվում են համազգային քվեարկությամբ:
Ժամանակակից աշխարհում, որը նշանավորվում է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններով, տեխնոլոգիական եւ թվային վերափոխումներով, սոցիալ-տնտեսական փոփոխություններով, մարտահրավերներով եւ փորձություններով, փոխվում է նաեւ հասարակական հարաբերությունների դինամիկան, եւ այս համատեքստում խորհրդարանը՝ որպես պետության օրենսդիր եւ ներկայացուցչական մարմին, առանցքային դեր է խաղում:
Սահմանադրական մշակույթի ձեւավորումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են իրավական պետության կառուցման, կայացման եւ ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը ոչ միայն Սահմանադրության տեքստի իմացությունն է, այլեւ հարգանքը Սահմանադրության մեջ պարունակվող դրույթների եւ գաղափարների նկատմամբ, նրա պաշտպանությունն ու հրամայականների իրականացումը:
Մանրամասները՝ տեսանյութում։
