Մենք կբացենք Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ողջ պոտենցիալը․ Մարագոս

Ինձ համար մեծ պատիվ է դիմել ձեզ այսօր այս կարեւոր համաժողովին։ Ես նաեւ տպավորված եմ  նախապատրաստական աշխատանքով։ Ուզում եմ շնորհավորել «Կոնրադ Ադենաուէր» հիմնադրամի գործընկերներին։ Դա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ կարեւոր գործընթաց է։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի շրջանակներում ասաց իր ելույթի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Եւ անմիջապես կուզենայի ընդգծել, որ գործընկերության խորհրդում, որին նաեւ ներկա է գտնվել նախարար Միրզոյանը, ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն եւ նորմալ հարաբերություններ հաստատել, տարածաշրջանում բացել նաեւ տրանսպորտային ուղիները՝  ազգային ինքնորոշման սկզբունքները պահպանելով եւ ապահովելով նաեւ փոխադարձությունը, որը դրված է հենց «Խաղաղության խաչմերուկի» հիմքում», — նշեց Մարագոսը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ներկա է գտնվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց  այդ նախաձեռնությունը։

«Մենք ողջունեցինք այն, եւ մենք բոլոր գործընկերների հետ Հայաստանում ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ եւ նաեւ տարածաշրջանում մեր գործընկերների հետ, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի», — շեշտեց ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի է ունենում եւս մեկ գործընթաց։

«Հիշում եք, վարչապետի ելույթը Եվրախորհրդարանում մոտ մեկ տարի առաջ։ Եւ նաեւ մենք Եվրոպական խորհրդից  ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունը տարբեր ուղղություններով։ Եւ դրանից հետո ԵՄ-ն եւ Հայաստանը անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հարաբերություններ, որպեսզի դա կյանքի կոչվի։  Եւ ես հպարտությամբ պիտի նշեմ, որ այս համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ։ Ինչու՞։ Որովհետեւ կա համատեղ քաղաքական հանձնառություն, եւ կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից, ինչպես նաեւ համատեղ հանձնառություն մեր ընդհանուր արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն», — ասաց Մարագոսը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը աջակցել է եւ շարունակում է աջակցել  Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական, բարեփոխումների փոխկապվածությանը, անկախության եւ տարածաշրջանային կապերին։

«Եւ խաղաղությունը սրա մի մասն է։ Մենք բանակցում ենք հիմա գործընկերության ծրագրի շուրջ եւ բավականին առաջ ենք անցել․․․ Եւ մենք կբացենք Հայաստան-Եվրոպական Միության հարաբերությունների ողջ պոտենցիալը, որը մենք համաձայնեցրել ենք նաեւ մեր համաձայնագրի՝ SEPA-ի շրջանակներում։ Դա արդարադատությունն է, կառավարումն է, մարդու իրավունքներն են հիմնական ուղղությունները, որոնցով մենք աշխատում ենք եւ մենք փորձում ենք հզորացնել ոչ միայն հայկական հաստատությունները, այլ փորձում ենք ապահովել երկրի ժողովրդավարական դիմակայությունը երկարատեւ կտրվածքով», — հայտնեց ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլի հինգին ներկայացրեց Դիմակայունության եւ աճի ծրագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում։

«Միայն երկու հարյուր յոթանասուն միլիոն դրմաշնորհի աջակցություն է Հայաստանը ընկալում չորս տարվա ընթացքում, եւ մենք հուսով ենք, որ սա կարեւորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու եւ Եվրոպային ավելի մերձեցնելու տեսանկյունից՝ հատկապես ապահովելով կապերը, գործարար զարգացումները, նաեւ տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչպես նաեւ տնտեսական կայուն զարգացումը տարածաշրջանի եւ գլոբալ շուկայում։

Եւ սա կարեւոր է, որպեսզի մենք ունենանք ամբողջ տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության տեսլականի իրականացում։ Սա տեսլական է ոչ թե ինչ-որ մեկի դեմ ուղղված տարածաշրջանում, այլ հետեւողական է եւ համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը։

Կուզենայի նաեւ ընդգծել, որ տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում վեց հարյուր միլիոնից ավել ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով եւ վարկերով։ Սա ենթակառուցվածքներն են, մասնավոր ոլորտի զրգացումներ, կանաչ տնտեսության զարգացումն է։ Մենք նաեր ձեւավորել ենք ներդրումային հարթակ այս իմաստով», — ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աշխատանք է տանում նաեւ միջուկային եւ ավիացիոն անվտանգության ոլորտներում։

You may also like...