Երեվանը նշում է հիմնադրման 2806-ամյակը
Հոկտեմբերի 13-ին Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը: Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
