Ալեն Սիմոնյանի եվ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը չեղարկվել է. ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:

Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։ Հարութունյանը տեղեկացրել է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։

You may also like...