Մենք ուզում ենք, որ դպրոցներում մորից դստերն անցնի՞ տնօրենի պաշտոնը. Ավինյան

Մենք ի՞նչ ենք ուզում՝ մեր դպրոցներում լինի, ուզում ենք՝ հին թագավորությունների նման՝ ոնց հորից որդուն ժառանգություն էր գալիս թագը, նույն ձև շարունակենք դպրոցներո՞ւմ՝ մորից դստերն անցնի՞ ժառանգությունը:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան բարձրացված հարցի, որ ոչ միայն կոլեկտիվն է բողոքում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում քաղաքապետարանի կոմից նոր տնօրենի նշանակումից, այլ նաև՝ երեխաները։

«Այո՛, ժառանգական կապը պետք  է կտրվի և նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի»,-ասաց Ավինյանը։

Նշենք, որ այսօր երեխաները բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ դեմ են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանի նշանակմանը։ Նրանց պահանջն է տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին։

You may also like...