Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ
Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, ասել է Իրանի ԱԳ նախարարը, որն այսօր Թուրքիայում մասնակցելու է «3+3»-ի (ՀՀ, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա, ՌԴ-Խմբ.) նիստին, հայտնում է Mehr գործակալությունը:
«Բացի Վրաստանից, որը նիստին չի մասնակցելու, մյուս երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու ջանքերը կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին», — ասել է Արաղչին:
Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ այսօր Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) կայանալիք նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն:
