Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։

Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։

 Hraparak.am-ին թաղամասի բնակիչներից մեկը պատմեց՝ ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա և նրա թիկնապահների վրա։

Նրանք խուճապահար փախել են Սլաբոդկա թաղամասից։

Վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։

You may also like...