Հույս ունենք, որ առնվազն մինչեվ խաղաղության պայմանագրի կնքելը ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն․ Ալեն Սիմոնյան

Հույս ունենք, որ առնվազն մինչև խաղաղության պայմանագրի կնքելը ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն, որովհետև հաճախ էր լինում չէ՞, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը ինչ-որ զորքեր է տեղաշարժում կամ պատրաստվում է հարձակումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դիտորդները գալիս են ու արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք՝ նրանք կմնա՞ն, թե՝ չէ: Մենք հակված ենք լիակատար խաղաղության, հակված չենք խաղաղության, որը ձևական է, որը ինչ-որ չափով է խաղաղություն: Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ապա ամենամեծ ռևանշիզմն այն է ինչ իրենք հիմա անում են և ամենամեծ ռևանշիզմի խթանելն այն է, ինչ նրանք անում են:

Օրինակ՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, ՀՀ-ին ինչ-որ ձևով ինչ որ բան պարտադրել փորձելը: Դրանով են իրենք սերմանում այն ռևանշիզմը, որը հայ ժողովրդի մեջ չկա: Ես պնդում եմ, որ չկա, որովհետև հայ ժողովուրդն այսօր ուզում է ապրել խաղաղ իր երկրի տարածքում»,- ասաց նա:

You may also like...