Թուրքիայի հետ մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Թուրքիայի հետ մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝

«Կարծում եմ՝ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում օդային տարածքից օգտվելու եւ այլ հարցերում:  Կան որոշակի վստահություն ամրապնդող  միջոցառումներ, որոնք մենք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն, որի համաձայն սահմանը պետք է գոնե մասնակի բաց լիներ: Ցավոք, դա դեռ իրականություն չէ, բայց մենք կախատենք այդ ուղղությամբ»,- ընդգծեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

You may also like...