Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողներն այցելել են սահմանագոտի

Հոկտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։

ՊՆ-ից  Petutyun.com-ին  հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

You may also like...