Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարեվոր տրանսպորտային եվ լոգիստիկ կենտրոններից մեկը․ Ալիեվ

Ադրբեջանը Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն է, նրա տարածքում հաջողությամբ գործում են «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջոնցքների բոլոր հատվածները։ Այս մասին ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը փոխանցում  են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Օգտագործելով իր աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ՝ Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։ Մեր տարածքով են անցնում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքները։ Այդ տրանսպորտային երթուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա։

You may also like...