Ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում Մանվել Խնձրցյանը հաղթել է ադրբեջանցի եվ թուրք մրցակիցներին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 23 տարեկան) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը դուրս եկավ 57 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։

Որակավորման փուլում Մանվել Խնձրցյանը 12:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին։ 1/8 եզրափակիչում նա 11:8 հաշվով առավելության հասավ թուրք Մուհամեթ Քարավուսի նկատմամբ։

You may also like...