ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այս մասին Petutyun.com-ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:

ռանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր:

Բարձրացված հարցերն Օմբուդսմանների ներկայացուցիչները տեղում քննարկել են Կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողի հետ: Վերջինս վարչակազմի ներկայացուցիչներին հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանագրված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Օմբուդսմանական գործընկեր կազմակերպությունների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

You may also like...