Կողմ եմ սահմանազատմանը, որովհետեվ այսօր ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելու. ԵԿՄ նախագահ

Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ ասել է «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով երկիրը «չզինելու և թալանելու» համար:

Նա ընդգծել է, որ «երկրապահները չեն կարող գնալ հրապարակ ու բղավել «դավաճա՛ն»»:

«Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, և եթե այսօր փորձի քաղաքական խաղեր տալ, կգնանք դեպի ցեղասպանություն, ինչպես եղավ 1915-ին», — ասել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ազատ և անկախ պետություն դառնա, մի բան, որ այսքան տարի, ըստ նրա, չենք ունեցել։

Միքայելյանը նաև հայտարարել է, որ Արցախի հարցում հույս չի կորցնում:

You may also like...