Անդրանիկ Քոչարյանը մտավախություն ունի, որ նոր «Հոկտեմբերի 27» կլինի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ լրագրողների հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ կարող է նոր «Հոկտեմբերի 27» տեղի ունենալ:

Այս համատեքստում նա հիշեցրել է ԱԱԾ-ի սեպտեմբերին արած բացահայտումը, որը վերաբերում էր մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքին:

Վերադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության թեմային՝ Քոչարյանը նշել է.«Գլխավոր դատախազ է փոխվել, և Հոկտեմբերի 27-ի 25-ամյակին (տարելիցին-Խմբ.) ես ակնկալում էի, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող ենք փորձել գտնել։ Հոկտեմբերի 27-ի քննչական խմբի թողած ժառանգությունը՝ հատորների տեսքով, տալիս էր այդ հնարավորությունը»։

Քոչարյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազը, ինչպես հայտարարել է, որ դա պատվի հարց է, կգնա այդ հետքերով։

You may also like...