Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել
Գյումրու համայնքապետ՝ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:
Տեղեկությունը Petutyun.com-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություն կտարածեն:
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մանդատները վայր դնելու, ինչպես նաև Սամսոնյանի հրաժարականի վերաբերյալ դիմում առայժմ չեն ստացել:
Ղազարյանը նաև հայտնեց, որ դեռևս «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից մանդատներից հրաժարվելու դիմումներ չեն ստացվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։
Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև՝ վերադարձել աշխատանքի:
Petutyun.com-ի տեղեկություններով՝ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները:
