Ես այստեղ եմ՝ որպես ՆԳ նախարարի տեղակալ. Արփինե Սարգսյանը

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը չի մեկնաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքն է արդարադատության նախարարի հավանական թեկնածուն։

«Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն չեմ պատրաստվում տալ, որովհետև ես այստեղ եմ՝ որպես ՆԳ նախարարի տեղակալ։ Այս հարցի մասով այս պահին այսքանը»,- Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք՝   հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնը մինչ օրս մնում է թափուր:

You may also like...