Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել․ Ասրյան (տեսանյութ)
«Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել, Ասրյանն արձագանքեց.
«Դուք, առաջիկա ասելով, ի՞նչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամիս, երկու ամիս, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ:
Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտարկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
