Ուշադիր հետեվում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում կառավարության նիստից հետո հայտարարություններ է արել։

Նա ընդգծել է, որ Թուրքիան գործում է՝ ելնելով սեփական ազգային շահերից և զարգացնում է համագործակցությունը այն ոլորտներում, որոնք համապատասխանում են երկրի շահերին։

Ելույթի ընթացքում երկրի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 18-ին Թուրքիան ընդունել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին՝ տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպման շրջանակներում։

«Մենք տեսնում ենք, որ այս հարթակը բավարարում է կարևոր կարիքները: Մենք ձգտում ենք նրան ինստիտուցիոնալ բնույթ տալ»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ այժմ «եզակի հնարավորություն» է բացվել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Մենք ուշադիր հետևում ենք այդ ուղղությամբ եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին։ Սա աննախադեպ ժամանակ է կայուն խաղաղության հասնելու համար: Մենք կշարունակենք աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ համակարգված»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

You may also like...