ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։

Այս մասին  Petutyun.com-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ առանձազրույցների ընթացքում հնարավորություն է ընդձեռնվել նաև կապ հաստատել հարազատների հետ։

Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո:

You may also like...