Հայաստանում հարկային «տեռոր» չկա․ ՊԵԿ նախագահ

Հայաստանում հարկային «տեռոր» չկա, իսկ վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։

Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «2025 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նշեց, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Մասնավորապես, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։

«Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։

You may also like...