Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի. Ֆիդանը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին
Թուրքիան հետամուտ է լինելու Էգեյան ծովում Հունաստանի հետ առկա խնդիրների փոխշահավետ լուծումներին:
Այս մասին Aksam թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Մենք առարկայական քննարկումներ ենք անցկացնում առկա խնդիրների շուրջ և նպատակ ունենք դրանք լուծել այնպես, որ ապահովենք կայուն, փոխշահավետ արդյունք երկու կողմերի համար։
Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի:
Մենք էլ ավելի ենք ամրապնդում մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը։ Մեր նպատակն է ձևավորել այս աշխարհագրության ապագան, որը մենք կիսում ենք՝ փոխադարձ բարի կամքի վրա հիմնված ընդհանուր տեսլականով»,- ասել է Ֆիդանը:
