Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին

Նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և Save Armenia քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։

Այս մասին Petutyun.com-ին  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

You may also like...