Սրբուհի Գալյանի փոխարեն չի նշանակվի Արեվիկ Ավոյանը. Դատախազության պարզաբանումը
Գլխավոր դատախազությունը հերքում է մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի Սրբուհի Գալյանի փոխարեն հնարավոր է գլխավոր դատախազի տեղակալ նշանակվի Արեւիկ Ավոյանը:
«Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- Petutyun.com-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը հնարավոր է՝ գլխավորի Արեւիկ Ավոյանը:
