Բորելը ցույց է տվել, թե ինչպես է դիմավորել առավոտը Կիեվի թաքստոցում
ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել առավոտը դիմավորել ապաստարանում Կիեւում հայտարարված օդային տագնապի պատճառով։
Այս մասին նա գրել է X-ում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր հաղորդմանը կցել է լուսանկար, որտեղ նա պատկերված է ապաստարանում։
«Օրս Կիեւում սկսում եմ թաքստոցում, երբ Ռուսաստանն իրականացնում է հերթական հրթիռային գրոհը։ Սա ամենօրյա իրականություն է ուկրաինացի ժողովրդի համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո»,- նշել է Բորելը։
