Թոմաս Հոմանը կդառնա սահմանին անվտանգության ապահովման պատասխանատուն. Թրամփ

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայության նախկին տնօրեն եւ սահմանների վերահսկման ջատագով Թոմ Հոմանը կմիանա Թրամփի վարչակազմին եւ կդառնա մեր երկրի սահմանների պատասխանատուն («սահմանային արքան»), այդ թվում հարավային եւ հյուսիսային սահմանների, ինչպես նաեւ ծովային եւ օդային անվտանգության,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։- Թոմ Հոմանը պատասխանատու կինի նաեւ հայրենիք անլեգալ միգրանտների վտարման համար»։

Հոմանը Մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայությունը գլխավորել է 2017թ. եւ պաշտոնից հեռացել 2018թ. հունիսին։

Մինչ այդ Թրամփը հրապարակային ելույթներում քանիցս ասել էր, որ երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել անլեգալ միգրանտների վտարման ամենածավալուն գործողությունը ամերիկյան պատմության մեջ։ Միգրացիոն ճգնաժամը ընտրարշավի կարեւոր հարցերից մեկն էր ԱՄՆ-ում։ Հանրապետականները փաստացի դեմոկրատներին մեղադրում են դրա կտրուկ սրման մեջ։

You may also like...