ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եվս ժամանել է Բաքու․ նա կնասնակցի COP29 համաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Ադրբեջան։

Նրան դիմավորել են Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, ներկա են եղել Ադրբեջանի մի շարք պետական պաշտոնյաներ և Բաքվի  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը։

Գուտերեշը մասնակցելու է COP29 համաժողովին։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

You may also like...