Եվրոպական երկրներից ժամանած պաշտոնյաները Վրաստանում մասնակցում են բողոքի ակցիաներին

Թբիլիսիում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հերթական բողոքի ակցիան։

Եվրոպական ութ երկրների արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ ևս մասնակցում են ակցիային։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Հիշեցնենք, որ մինչ այդ ԵՄ ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

You may also like...