Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին (թարմացված)

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:

You may also like...