Կա՛ պետություն՝ կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՝ չենք լինի. Փաշինյան (տեսանյութ)
«Մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է»:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կամ մեր ենթագիտակցությունն է ապապետական: Երբեմն այն ինչ ասում ենք, այն ինչ պնդում ենք, ինչին հավատում ենք, երբեմն կամ հաճախ, կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի կնիքը. խոսքը բոլորիս մասին է:
Սա ասում եմ նաև որովետև մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումը առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջնթացը ապահովելու՝ պետության հարատևությունը երաշխավորելու համար:
Իսկ ինչո՞ւ է կարևոր պետության հարատևությունը, որովհետև միայն պետությունն է մեր ազգային ինքնության զարգացման ու պահպանման գրավականը ու այդպես եղել է միշտ և մենք նույնիսկ սա մինչև վերջ և ամբողջական չենք գիտակցել:
Կա՛ պետություն մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ»,- ասաց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
