Թրամփը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է հանրապետական սենատորի․ հայտնի է՝ ով է նա

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին, որ Սենատրի արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովների ավագ անդամ է, գրում է Reuters-ը:

«Նա կլինի մեր ազգի շահերն ուժեղ առաջ տանողը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք չի ընկրկի մեր հակառակորդների առաջ»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

53-ամյա Ռուբիոն Չինաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության կողմնակից է, Կուբայի կոմուսնիտական կառավարության քննադատ և Իսրայելի ուժեղ աջակից:

You may also like...